CNN. ԱՄՆ-ում առնվազն յոթ մարդ է մահացել ուժեղ սառնամանիքների հետևանքով


CNN. ԱՄՆ-ում առնվազն յոթ մարդ է մահացել ուժեղ սառնամանիքների հետևանքով
Հունվար 26 08:44 2026

ԱՄՆ-ում առնվազն յոթ մարդ է մահացել ուժեղ սառնամանիքների ֆոնին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«ԱՄՆ-ում առնվազն յոթ մարդ է մահացել այս ձմռան ընթացքում գրանցված ամենացածր ջերմաստիճանների պատճառով»,-նշվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։ CNN-ը հավաքագրել է մի շարք նահանգների իշխանությունների հայտարարությունները՝ եղանակային ծայրահեղ պայմանների հետևանքով գրանցված զոհերի վերաբերյալ։

Մասնավորապես, Տեխաս նահանգի Օսթինի քաղաքապետ Քըրք Ուոթսոնը հայտնել է փոթորկի հետևանքով մեկ մարդու մահվան մասին։

«Այս հանգստյան օրերին փոթորկի հետևանքով Լուիզիանա նահանգում երկու մարդ է մահացել հիպոթերմիայից»,-նշում է CNN-ը՝ հղում կատարելով նահանգի առողջապահության դեպարտամենտի տվյալներին։

Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսման համաձայն՝ արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա ընկած տարածքում սպասվում է առատ ձյան տեղում և վտանգավոր մերկասառույց։

Առնվազն 21 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Նյու Յորքում երկուշաբթի օրը կփակվեն պետական դպրոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձյան տեղումները բնութագրել է որպես «պատմական»։