«Ուժեղ ղեկավարը կարող է հասնել նրան, որ ՀԱՊԿ-ը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա». Նարեկ Կարապետյան


«Ուժեղ ղեկավարը կարող է հասնել նրան, որ ՀԱՊԿ-ը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա». Նարեկ Կարապետյան
Հունվար 23 23:27 2026

«Ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մոտ կասկած է առաջացել ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված։ Կարծում եմ, որ Հայաստանի նոր առաջնորդը, ով պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը՝ Հայաստանի տարածաշրջանային ամբողջականությունը հաստատելու գործում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ՀԱՊԿ-ի և կառույցում Հայաստանի դերակատարության վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացրեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

 

Նա մանրամասնեց՝ Հայաստանի ապագա իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լինի հասնել նրան, որ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող ՀԱՊԿ երկրները բանակցությունների, հարկ եղած դեպքում՝ նույնիսկ ճնշում գործադրելու միջոցով հստակ հարց դնեն՝ որևէ երկրի, առավել ևս՝ ՀԱՊԿ անդամ երկրի (Հայաստանի-խմբ.) անեքսիան անընդունելի է և հասնեն նրան, որ Ադրբեջանն ազատի հայկական սուվերեն տարածքը։

 

«Նոր իշխանությունը այս հարցերը պետք է արտատպի մեր գործընկերներին, իսկ ուժեղ ղեկավարը կարող է հասնել դրան»,- ասաց Նարեկ Կարապետյանը։