«Խաղաղության խորհուրդն» այժմ պաշտոնապես հաստատված կազմակերպություն է


«Խաղաղության խորհուրդն» այժմ պաշտոնապես հաստատված կազմակերպություն է
Հունվար 22 16:22 2026

Սպիտակ տունը հայտարարել է, որ «Խաղաղության խորհուրդն» այժմ պաշտոնապես հաստատված կազմակերպություն է։

Խորհուրդը ստորագրվել է Թրամփի և 19 անդամ երկրների ներկայացուցիչների կողմից։ ԱՄՆ նախագահը կլինի նախագահ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ևս մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։