Մահացել է Valentino նորաձևության տան հիմնադիրը


Մահացել է Valentino նորաձևության տան հիմնադիրը
Հունվար 19 23:32 2026

93 տարեկան հասակում մահացել է իտալացի ոճաբան Վալենտինո Գարավանին, որը Valentino նորաձևության տան հիմնադիրն է, հաղորդում է WWD-ն:

 

Valentino նորաձևության տան հիմնադիրը մահացել է երկուշաբթի օրը իր Հռոմի բնակարանում՝ շրջապատված սիրելիներով: Նրա վերջին հրաժեշտը տեղի կունենա չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն, Հռոմի Պիացցա Մինյանելիի PM23 հրապարակում: