Վթար՝ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած


Վթար՝ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած
Հունվար 19 09:37 2026

Հունվարի 18-ին, ժամը 15։10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գոշ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է մոտակա Գետիկ գետում: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը