Այսօր՝ հունվարի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan Fugo» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգու օգություն են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի, փրկարարների և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










