Արտակարգ իրավիճակ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների


Արտակարգ իրավիճակ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների
Հունվար 15 23:52 2026

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit», «Hongqi»,  «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Nissan Tiida»  էլ բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, վարորդների ինքնությունը պարզվում է։