Aysor.am-ի լրագրողն այսօր Պաշտպանության նախարար Պապիկյանից հետաքրքրվեց՝ շրջիկ և կեղծ պատարագներին մասնակցելու փոխարեն՝ ինչո՞ւ մեկ անգամ չի գնում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցի ու այնտեղ մասնակցի պատարագի։
«Թե՞ հրահանգված է մասնակցել այն պատարագներին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ու որտեղ զեղչվում է Վեհափառի անունը»,-հետաքրքրվեցինք նրանից։
Պապիկյանն էլ ասաց, թե պատարագի մասնակցում է այնտեղ, որտեղ ուզում է։
Նա հավատացրեց, թե չունի ինֆորմացիա՝ որտեղ է վկայակոչվում Վեհափառ Հայրապետի անունը, որտեղ՝ ոչ։
«Եթե ես մի տեղ մասնակցեմ՝ վստահ եղեք, որ չի վկայակոչվի»,- հավելեց Պապիկյանը։










