Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Tesla»-ն և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված երկաթե սյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է, ով ազգությամբ հնդիկ է։










