Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև լարված բախումների ֆոնին, հաղորդել է «Ռիա Նովոստի»-ն։
«Հալեպի մի քանի շրջաններում ուղևորների և անձնակազմի անվտանգության համար որոշվել է 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանից և դեպի օդանավակայան բոլոր չվերթերը», - սոցիալական ցանցերում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։










