6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվար 2 23:22 2026

Մեքսիկայում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

 

Ցնցումները ստիպել են նախագահ Կլաուդիա Շեյնբաումին ընդհատել մամուլի ասուլիսը։

Տուժածների և ավերածությունների մասին այս պահին դեռ տեղեկություններ չկան։