Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ


Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հունվար 2 20:06 2026

Հունվարի 2-ին, ժամը 15։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի՝ խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրյա թեք հատվածում։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: