Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով


Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով
Հունվար 2 11:00 2026

Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով։

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն։