Հարգանքի արժանի քայլ․ Աբրահամյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ուղերձի մասին


Հարգանքի արժանի քայլ․ Աբրահամյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ուղերձի մասին
Հունվար 2 10:25 2026

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բարձրակարգ մարզիկ, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու ու արտաքին լսարանին հասցնելու համար, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինս, հաշվի առնելով իր բազմամիլիոնանոց միջազգային լսարանը, իր ամանօրյա ուղերձում հատուկ անդրադարձ է կատարել Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին:

«Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության»,- գրել է Մխիթարյանը։

Հարգանքի արժանի քայլ, որը միայն պատիվ է բերում ու առավել ընդգծում Հենրիխ Մխիթարյան մարդու և ֆուտբոլիստի մեծությունը»։