Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է


Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է
Հունվար 1 10:09 2026

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները:

 

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Շիրակի մարզում, Աշտարակի, Աբովյանի, Մարտունու, Սպիտակի, Անիի, Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

 

Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է։

 

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։