Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վանաձորցիներ,
ճանապարհում ենք 2025 թվականը՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների, անորոշության և օրենքի նկատմամբ վտանգավոր անտարբերության պայմաններում։
2026-ի նախաշեմին Բաքվի ու Հայաստանի բանտերում կան գերիներ ու ապօրինի ազատազրկվածներ, քաղաքական հալածյալներ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է աննախադեպ ճնշումների։
Այս իրավիճակում մենք պարտավոր ենք համախմբվել և 2026 թվականը դարձնել սթափության, վճռականության ու ազգային նպատակների վերաձևակերպման ու հաղթանակների տարի։ Ժամանակն է հավատալ մեր ներուժին, թողնել հիասթափությունն անցյալում և առաջ շարժվել՝ արժանապատիվ խաղաղության ու պետության վերակառուցման ճանապարհով։
Սիրելի՛ վանաձորցիներ,հայրենակիցներ,
ուզում եմ, որ 2026 թվականը դառնա հույսի ու հավատքի վերականգնման տարի։ Վստահ եմ՝ դժվարությունները կհաղթահարենք մեր աննկուն ոգու և պատասխանատվության շնորհիվ։
Խոնարհվում եմ մեր հերոսների անմահ հիշատակի առջև։
Աստված պահապան լինի սահմանին կանգնած բոլոր քաջերին։
Ազատություն բոլոր ապօրինի ազատազրկվածներին։
Մենք իրավունք չունենք թուլանալու՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Թող Նոր տարին բերի սեր, արդարություն, բարեկեցություն և արժանապատիվ խաղաղություն»։










