Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Սուրբ Ծննդյան տոների և գալիք Նոր տարվա կապակցությամբ


Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Սուրբ Ծննդյան տոների և գալիք Նոր տարվա կապակցությամբ
Դեկտեմբեր 30 17:13 2025
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրպետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սուրբ Ծննդյան տոների և գալիք Նոր տարվա կապակցությամբ։
Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահը տոնական ուղերձներ է ուղարկել մի շարք նախկին պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Այդ ցանկում, են նաև Հայաստանի Հանրապետության 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոն, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերը և այլ հայտնի քաղաքական գործիչներ։