Խաչիկ Գալստյանի ձերբակալության շարժառիթը քաղաքական է. իրավապահները կորցրել են բարոյական բոլոր նորմերը. Մանուկյան (Տեսանյութ)


Խաչիկ Գալստյանի ձերբակալության շարժառիթը քաղաքական է. իրավապահները կորցրել են բարոյական բոլոր նորմերը. Մանուկյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 30 16:50 2025

Այլևս իրավապահ մարմինների հարուցած քրեական գործերն այնքան անվստահություն են հարուցում, որ որևէ մեկը որևէ բանի չի վստահում, և, բնականաբար, այս դեպքում ակնառու քաղաքական շարժառիթ է․ լրագրողների հետ ճեպազրույցին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ուղղակի իրավապահ համակարգում մարդկային բարոյական բոլոր նորմերն այնքան են անկում ապրել, որ նույնիսկ հաշվի չեն առնում՝ ում են ձերբակալում։ Հարյուրավոր երիտասարդներ ուսանել են Գալստյան Խաչիկի դասախոսություններով, և գիտեմ, թե ինչ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ։ Դրանից հետո թող միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման ֆակուլտետում որևէ դասախոս, որ ձայները կտրում են այս անարդարություններից, թող դասավանդեն, ենթադրենք, «Ժողովրդավարությունը Հայաստանում», տեսնենք՝ ուսանողներն ինչ վստահությամբ են լսելու այդ դասերը»,- ասաց նա։