Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով


Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով
Դեկտեմբեր 30 14:24 2025

Երևանում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: Մարզերում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։