Խաչիկ Գալստյանի կալանքի քննության նիստը կայանալու է ժամը 15:00 ին Հակակոռուպցիոն դատարանում: Հասցեն՝ Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան խուզարկություններ են իրականացվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի տանը, ինչից հետո Գալստյանը ձերբակալվել է։ Կուսակցության ղեկավար Ա. Վանեցյանը տեղի ունեցածը որակեց քաղքական հետապնդում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ վարույթը վեաբերում է Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն։










