Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ես կարգավորել եմ մեկ օրում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չի կարողանում հավատալ՝ ինչպես ԱՄՆ նախագահը կարգավորեց այդ հակամարտությունը, երբ ինքը 10 տարի փորձել է դա անել։
«Իսկ ես բառացիորեն կարգավորել եմ այն մեկ օրում: Նրանք անգամ առևտուր են անում», - ընդգծել է Թրամփը։










