Ինչո՞ւ է ձերբակալվել Խաչիկ Գալստյանը՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի


Ինչո՞ւ է ձերբակալվել Խաչիկ Գալստյանը՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի
Դեկտեմբեր 30 11:08 2025

«Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը»,-Irakanum.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ձերվակալվել «Հայրենիք» կուսակցության անդամները։

ՔԿ-ից  նաև հայտնեցին, որ  ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։

 

«Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,-նշեցին կոմիտեից։