Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը ձերբակալվել է


Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը ձերբակալվել է
Դեկտեմբեր 30 08:10 2025

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է  «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը։

 

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Այլևս ոչ մի հարց չի ծագում, թե ինչու հնարավոր չէ այս «բեսպրեդելի» մեջ արդարություն փնտրել: Իմ լավ ընկեր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, առաքինի ու բացառիկ տեսակ  Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է: Նիկոլը նրան տանում է կալանքի:

 

Ձերբակալվել է նաև Վաղարշապատում  «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը, նրան էլ են տանում կալանքի»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է։