Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին. Նարեկ Կարապետյան


Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին. Նարեկ Կարապետյան
Դեկտեմբեր 29 21:55 2025

Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք պայքար:

Եվ հոգնած լինելով պայքարից լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած "գեղեցիկ" բայց անիրական նկարի մեջ: 
Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն» :

«Իրևանի», «ադրբեջանական »  «թատրոն»... 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի: 

Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում: 

Փաշինյանի ադրբեջանցիների առաջին խումբն ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես. 
«Մենք պետք է մեզ հարց տանք այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են, ունե՞ն իրավունք, թե՞` ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և ... »։

Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին:
Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն: