Միասին աշխատում ենք խաղաղության հաստատման շուրջ. ԱՄՆ դեսպանի Ամանորի ուղերձը (Տեսանյութ)


Միասին աշխատում ենք խաղաղության հաստատման շուրջ. ԱՄՆ դեսպանի Ամանորի ուղերձը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 29 16:04 2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամանորյա ուղերձ է հղել։

«Տոներին ընդառաջ՝ շնորհակալ լինելու առիթներ շատ կան։  2025թ-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:  

Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը, որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։

Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ: Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։

ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակցերի անունից շնորհակալություն եմ հայտնում բարեկամության և գործընկերության համար։ Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության  տարի։ 

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։