Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Nissan»-ը. կա զոհ


Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Nissan»-ը. կա զոհ
Դեկտեմբեր 29 09:11 2025

Դեկտեմբերի 28-ին, ժամը 18։16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածներըհոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը․ փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։