ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատֆամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Այսօր Արցախի ԱԺ նախագահ, դաշնակցական նվիրյալ ընկեր Դավիթ Իշխանյանի և ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ծննդյան օրն է։
Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի։
Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։
Շնորհավորում եմ սիրելի ընկերոջս և Սրբազան Հորը, մաղթում նրանց առողջություն, տոկունություն և ազատություն»։










