Երևանում առատ ձյուն կտեղա ողջ գիշեր. Սուրենյան


Երևանում առատ ձյուն կտեղա ողջ գիշեր. Սուրենյան
Դեկտեմբեր 27 23:16 2025

Երևանում առատ ձյուն է տեղում։ Մայրաքաղաքում ձյունը կտեղա ողջ գիշեր։ Միայն վաղը կեսօրին մոտ տեղումները կդադարեն։ Այս մասին հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից հայտնում են, որ համայնքային հիմնարկի աղցանիչ ձնամաքրող 49 մեքենաներն այս պահին մեկնարկել են իրենց աշխատանքները մայրաքաղաքի ողջ տարածքով։