«Դավիթ Իշխանյանին ճանաչողները կհաստատեն. նա չափազանց կիրթ և անհավատալի զուսպ անձնավորություն է, պատասխանատու քաղաքական ու պետական գործիչ: Դավիթի մարդկային որակների ու անցած ճանապարհի մասին կարելի է գրել անվերջ, բայց այս պահին նրան չվնասելու միտքն ավելի գերակա է»,-Իշխանյանի ծննդյան տարեդարձի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Թեկուզ վերջին երկու տարիների մղձավանջին, որի միջով անցնում ենք բոլորս (առաջին հերթին, իհարկե, նրա ընտանիքը և մերձավորները), Դավիթը նույնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտավորական ու գաղափարական գործչի դասեր հղել՝ պատանդառված մեր մյուս գործընկերների հետ ցուցադրելով տոկուն և անկոտրում բնավորություն, որն այսօր, ցավոք, պատշաճ ազգային ու պետական հոգածության և գնահատականի չի արժանանում:
Կյանքի բոլոր փուլերում երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու օրինակդ, վստահ եմ, դեռ կքաջալերի հաջորդ սերնդի գործիչներին: Իսկ մենք, Դավիթ ջան, դեռ խոսելու ու քննարկելու բազմաթիվ հարցեր ունենք, ինչպես մինչև 2023թ. սեպտեմբերի վերջին օրերը:
Շնորհավոր ծնու՛նդդ, ընկե՛րս»։










