Թալին համայնքի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանը գրում է․
«Տարեվերջին յուրաքանչյուր պատգամավոր 3 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։
Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական երկիր է և Ազգային ժողովը համարվում է պետության ղեկավար մարմինը և երկրում կատարավող ամեն ինչի գլխավոր պատասխանատուն է։
Ինչի՞ համար եք պարգևատրվել՝ երբ ձեր ղեկավարած երկրում 24%-ը հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2500 տնակ կա, որտեղ մարդիկ ապրում են արդեն 37 տարի, երբ ձեր պատասխանատվությամբ 150 հազար հայ դարձել է փախստական։
Օրինակի համար՝ այդ 300 միլիոնով կարելի էր 15 ընտանիքի բնակարանով ապահովել։
Եթե արդարություն լիներ՝ այսօրվա պատգամավորները ոչ թե կպարգևատրվեին, այլ աշխատավարձ չէին ստանա։
2026-ին մենք պետք է ունենանք այնպիս Ազգային ժողով, որը կմտածի իր երկրի ու ժողովրդի մասին, ունակ կլինի պատվով կատարել երկիրն առաջնորդելու իր առաքելությունը։ Եվ վերջապես՝ մեր ժողովուրդը չպետք է ամաչի ԱԺ նիստերը դիտելիս»։










