Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց, հայտնում է Սրբազանի պաշտպանների խումբը։
«Կրկին տեղեկանք ներկայացվեց Երևան-Կենտրոն ՔԿՀ-ին: Միքայել Սրբազանի եղբորորդին հետվիրահատական շրջանում կխնամի Սրբազանին»:
Ավելի վաղ Միքայել Սրբազանի պաշտպաններն ահազանգել էին, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի իրավունքները։
«Ինչպես տեսնում ենք, ՔԿՀ պետն իր տրամադրության տակ ունենալով բժշկական կենտրոնի տեղեկանքը, արհեստականորեն դժվարություններ է ստեղծում, կրկին նոր տեղեկանք պահանջելով»։










