«Զինվորն անսասան կանգնած է սահմանին»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մարտական հենակետերում էին


«Զինվորն անսասան կանգնած է սահմանին»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մարտական հենակետերում էին
Դեկտեմբեր 26 20:07 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արմենուհի Կյուրեղյանի և Արմինե Խերանյանի հետ այցելեցինք Տավուշի մարզի մարտական հենակետեր, հայտնում է խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Անմիջական զրույցի բռնվելով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ՝ հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, զինվորների բարոյահոգեբանական վիճակին, առօրյային, կենցաղային պայմաններին: 

Մեծ պատիվ է Ամանորի նախաշեմին առաջնագծում հայրենիքի պաշտպանությունն իրականացնող զինվորին անձամբ շնորհավորելն ու զորակցություն հայտնելը:

Հայ զինվորը, ինչպես միշտ, անսասան կանգնած է սահմանին: Մենք էլ պետք է ապահովենք ամուր թիկունքը: 

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հայրենիքի պաշտպաններին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և խաղաղ ծառայություն», - գրել է պատգամավորը: