ՀՀ-ն կանգնած է սպառնալիքի առջև, որը ես կկոչեմ «ադրբեջանիզացիա». Լևոն Զուրաբյան (Տեսանյութ)


ՀՀ-ն կանգնած է սպառնալիքի առջև, որը ես կկոչեմ «ադրբեջանիզացիա». Լևոն Զուրաբյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 26 16:04 2025

«ՀՀ-ն իսկապես կանգնած  է մի սպառնալիքի առջև, որը ես կկոչեմ «ադրբեջանիզացիա»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ խաղաղությունն այդպես էլ հաստատված չէ, մենք մինչև հիմա չունենք Ադրբեջանի ստորագրություն խաղաղության պայմանագրի տակ:

 «Ինչպես արտաքին առումով ՀՀ-ն գնալով դառնում է Ադրբեջանին ենթակա վասալային պետություն, այնպես էլ ներքին առումով, այն վարքերը, որոնք տիրում են ավտորիտար Ադրբեջանում, այսօր փոխանցվում են նաև մեր ներքաղաքական կյանք»,- նշեց նա: