Քիչ առաջ ավարտվել է Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Հայտնում է Սրբազանի պաշտպանների թիմը։
Նշվում է որ վիրահատությունն անցել է բարեհաջող:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասել էր, որ Սրբազանի շաքարը բարձր էր, և նախքան վիրահատությունը փորձում էին խնդիրը կարգավորել։
Հիշեցնենք՝ երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է։










