Մինչև տարեվերջ երևանյան շուրջ 40 թուջե կանգառասրահներ կհամալրվեն էլեկտրոնային չվացուցակներով (Տեսանյութ)


Մինչև տարեվերջ երևանյան շուրջ 40 թուջե կանգառասրահներ կհամալրվեն էլեկտրոնային չվացուցակներով (Տեսանյութ)
Դեկտեմբեր 26 09:23 2025

Մինչև տարեվերջ երևանյան շուրջ 40 թուջե կանգառասրահներ կհամալրվեն էլեկտրոնային չվացուցակներով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ինտերնետ միջավայրում տեղեկատվության տարածմանը զուգահեռ սա ևս մեկ հնարավորություն է քաղաքացիների տրանսպորտից օգտվելն առավել հեշտ ու հասանելի դարձնելու համար», - նշված է հաղորդագրությունում: