Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս մասին գրել է Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրվարույթին։
«Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին: Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»,- նշել է նա։










