«Շողակաթը» փակելու՝ գլոբալիստների լոբբինգը սկսվել է դեռ 2018 թվականից․ իրավապաշտպան


«Շողակաթը» փակելու՝ գլոբալիստների լոբբինգը սկսվել է դեռ 2018 թվականից․ իրավապաշտպան
Դեկտեմբեր 25 23:34 2025

«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գլոբալիստների լոբբինգը սկսել է դեռ 2018 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նրանք հրապարակել են «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ)» կոչվող փաստաթուղթը, որում սևով սպիտակի վրա գրված է «Շողակաթը» փակելու առաջարկը։ Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Օկուպացիոն ռեժիմի «կառավարությունն» այդ առաջարկն ի կատար ածեց այսօր՝ 6 տարի անց։

Այսպիսով, «Շողակաթ»-ի փակումը Իոաննիսյանի, Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու Սորոսի հիմնադրամի հին մտահղացումն է։ Այն Հայաստանը «վերականգնելու» անվան տակ «ապա-հայկականացնելու» ֆունդամենտալ ծրագրի մաս է։

Հուսով եմ՝ ազգային և պահպանողական ուժերը, գալով իշխանության, շատ արագ կվերականգնեն «Շողակաթ»-ը՝ Հայաստանը «վերա-հայկականացնելու» ծրագրի շրջանակներում», – նշել է նա։