Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի օր լինելու են առաջնագծում, հայտնել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Պաշտպանության նախարարության հետ համադրումներն ավարտել եմ, պատգամավորներն արդեն գիտեն մեկնումների իրենց ուղղությունները, օրերն ու ժամերը։
Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փոքրիկ խմբերով մի քանի օր լինելու են առաջնագծում, Հայրենիքի սահմանի ողջ երկայնքով։
Զորակցելու, շնորհավորելու Ամանորի գիշերն ամենապատվաբեր վայրում՝ Հայրենիքի պաշտպանության մարտական հերթապահության հենակետերում ծառայություն կատարող զինվորին։
Նրանց ենք պարտական այդ գիշեր մաղթանք հնչեցնելիս ու երազանք պահելիս։ Մեծ երազանք»,- գրել է Մանուկյանը։










