Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք մասնակցում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Հայկ Մարությանը, միևնույն ժամանակ հայտնելով նոր ստեղծվող ուժի անունը։
«Մեր թիմով ենք մասնակցելու՝ «Նոր ուժ» կուսակցությունով։ Սա մեր կուսակցությունն է, որն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»,- նշեց Մարությանը։










