Շղթայական ավտովթար՝ Աբովյանում. վարորդներից մեկն էլ՝ վրաերթի է ենթարկվել


Շղթայական ավտովթար՝ Աբովյանում. վարորդներից մեկն էլ՝ վրաերթի է ենթարկվել
Դեկտեմբեր 24 19:37 2025

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում 45-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 57-ամյա Շամիր Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա 49-ամյա Արտակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը բախվել է 35-ամյա Համզա Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ 34-ամյա Պարգև Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրաերթի, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։