ՀՀ-ում ումի՞ց պետք է կախված լինի Սամվել Կարապետյանը: Ով անում է այդ պնդումը, չի պատկերացնում իրերի դասավորվածությունը հողի վրա: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Հարցին՝ ինչպե՞ս կարող է նախկին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի ընտանիքն անկախ լինել, նա պատասխանել է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը, իմ հիշելով, ՀԱԿ անդամ էր, երկրորդը՝ ՀՀԿ, երրորդը՝ «Բարգավաճ Հայաստանի» կողմնակից էր, իրենք նախկի՞ն են, իրենք ունե՞ն ազդեցություն, օրինակ՝ երկրորդ համարն ո՞ւնի ՀՀԿ-ից ազդեցություն»:










