Զելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը


Զելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը
Դեկտեմբեր 20 23:36 2025

Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին, ով նախկինում բազմիցս հրաժարվել է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից, հայտարարել է, որ Կիևը աջակցում է Միացյալ Նահանգների նախաձեռնությանը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, հայտնում է «Новости.LIVE» հեռուստաալիքը։

 «Մենք կաջակցենք Միացյալ Նահանգների առաջարկին»,- մասնավորապես, ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ չի ակնկալում, որ հանդիպումը բեկումնային կլինի, սակայն Ուկրաինան, Զելենսկու խոսքով, կաջակցի այս ձևաչափով երկխոսությանը, եթե այն հանգեցնի գերիների փոխանակմանը կամ առաջնորդների հանդիպման նախապատրաստմանը։