Այսօր՝ դեկտեմբրի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասում բախվել են «Kia», «Hongqi», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 50-րդ երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացները, վթարի մեջ հայտնված վարորդները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու օպերատրիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով թիվ 50 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, իսկ այն սպասարկում է Աբովյան-Ավան-Նոր Նորք-«Մեգամոլ»-Ջրվեժ-Ձորաղբյուր-Զովք-Գեղաշեն երթուղին։










