«Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը:
• Նա անհիմն կերպով ձերբակալվել, ապա ապօրինաբար կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում` շինծու և չհիմնավորված մեղադրանքով:
«Արթիկ» ՔԿՀ-ից Կարուշի ազատ արձակման այս կադրերից երևում է, որ մեր մարտական ընկերոջ ու գաղափարակցի տրամադրությունը տեղն է, կամքն` անկոտրում: Պայքարը շարունակվու´մ է»,- ասվում է «ՀայաՔվեի» հայտարարության մեջ:










