Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի, աղոթք կհնչի ապօրինաբար ազատազրկված հոգևոր հայրերի համար


Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի, աղոթք կհնչի ապօրինաբար ազատազրկված հոգևոր հայրերի համար
Դեկտեմբեր 19 23:53 2025

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ,

դեկտեմբերի 20-ին՝ Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, առավոտյան ժամը 10:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինաբար ազատազրկված հոգևոր հայրերի, ազգային բարերարի, անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար։

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սրբազան Պատարագի արարողությանը»: