Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գուգեն Դ․-ի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հուսիկ Ն․-ի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 63-ամյա Վարդան Ո․-ի վարած «PAZ» մակնիշի ավտոբուսը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «PAZ»-ը, կարելի է ասել, ամբողջությամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, ինչի պատճառով ստեղծվել է մի քանի կիլոմետր խցանում։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը․ վերջինը ամբողջությամբ փակել է ճանապարհը










