ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երկու լուսանկար է հրապարակել և գրել.
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում։ Տեղադրում եմ երկու լուսանկար.
1. Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ գաղտնազերծած իբր հավաքագրման փաստաթղթի պատճենը,
2. ԽՍՀՄ ՊԱԿ (КГБ) Լատվիայում նույն վերագրվող թվերին հավաքագրման մի քանի փաստաթղթերի օրինակներ, որոնք այդ երկրում ՕՐԵՆՔ-ի հիմքի վրա են գաղտնազերծվել։
Տարբերությունը դուք տեսեք։
Իսկ վաղն արդեն, իբրև ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, կանդրադառնամ այլևս իրեն թաղած ԱԱԾ այսօրվա խայտառակությանն ու կառույցային ինքնասպանությանը….»։










