Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Ներքին Դվին գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց պետհամարանիշների ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի նախաձեռնվել է քրեական վարույթ։










