Բրազիլիայի Գուայբա քաղաքում Ազատության արձանի կրկնօրինակը փլուզվել է ուժեղ քամու պատճառով: G1-ի փոխանցմամբ, Գուայբայի քաղաքապետն ասել է, որ տուժածներ չկան:
Փլուզված քանդակի ընդհանուր բարձրությունը 35 մ է։ Արձանի փլուզված մասը 24 մ բարձրություն ուներ։
Տարածաշրջանում հայտարարվել է 90 կմ/ժ-ից ավելի արագությամբ քամու մասին նախազգուշացում:










