Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձևով՝ «իր ձևով», կամ «այլ ձևով» ձև ունի մնալու կաթողիկոսական գահին. Ռուբինյան


Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձևով՝ «իր ձևով», կամ «այլ ձևով» ձև ունի մնալու կաթողիկոսական գահին. Ռուբինյան
Դեկտեմբեր 16 13:51 2025

Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձևով՝ «իր ձևով», կամ «այլ ձևով» ձև ունի մնալու կաթողիկոսական գահին։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Ես կարծում եմ, որ ինքը կհեռանա քրիստոնեաբար»,-ասաց նա։

Հարցին, թե Ամանորի գիշերը Կաթողիկոսի շնորհավորանքը, ըստ նրա, կհնչի՞, պատասխանեց. «Կարծում եմ, որ Կաթողիկոսի գահը թափուր է, բայց չգիտեմ՝ կհեռարձակվի՞, թե՞ ոչ, ո՛չ Հ1-ում եմ աշխատում, ո՛չ էլ հոգևորական եմ»։